Գևորգ Ղազարյանը նույնպես չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի կարող օգնել հավաքականին առաջիկա երկու հանդիպումներին։
Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց: Նախնական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին։
# Գևորգ-Ղազարյան, Հայաստան-Իտալիա, Հայաստան-Հունաստան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ