Անգլիական գրանդը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Օնանայի դիմաց
«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան, հնարավոր է, ընթացիկ ամառային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Get Italian Football News-ը, կամերունցի դարպասապահին իր շարքերում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաները» մտադիր են ձեռք բերել այնպիսի դարպասապահի, ով կկարողանա արժանի մրցակցություն առաջարկել Դավիդ դե Խեային։
Նշվում է, որ հունիսի 23-ին մանկունյական ակումբի ներկայացուցիչները կապվել են Օնանայի գործակալ Ալբերտ Բոտինեսի հետ` հայտնելով նրան, որ տրանսֆերային առաջարկ են պատրաստում` 27-ամյա դարպասապահին ձեռք բերելու համար։
Հաղորդվում է նաև, որ «Յունայթեդն» Օնանայի դիմաց պատրաստ է «Ինտերին» վճարել 50 մլն եվրո և տարբեր հավելավճարներ։
Հավանականություն կա, որ արդեն հաջորդ շաբաթ «կարմիր սատանաներն» ավարտին կհասցնեն այս գործարքը։
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Անդրե Օնանան «Ինտերի» հետ հասավ մինչ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` մրցաշարի շրջանակում անցկացրած 13 խաղում դարպասը 8 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Օնանա, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ