Մի շարք ակումբներ հետաքրքրված են Յասին Բունուի ծառայություններով
«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է As-ը, մարոկկացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Խոսքն «Ինտերի», «Տոտենհեմի» և «Աստոն Վիլլայի» մասին է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ներաձուրիները» փոխարինող են փնտրում Սամիր Հանդանովիչի համար, ով սույն թվականի հունիսի 30-ից հետո, ամենայն հավանականույթամբ, դառնալու է ազատ գործակալ:
«Տոտենհեմն» էլ Բունուի ծառայություններով հետաքրքրված է դեռևս 2023 թ. ձմեռվանից և նրան տեսնում է որպես Ուգո Լյորիսի փոխարինող, ով վերջերս հայտարարեց, որ ցանկանում է հեռանալ ակումբից:
Այդուհանդերձ, դեռևս միայն մեկ ակումբ է պաշտոնական առաջարկ կատարել Բունուին՝ Սաուդյան Արաբիան ներկայանցող «Ալ Ահլին»:
Նշվում է, որ 32-ամյա դարպասապահի վաճառքից «Սևիլիան» ցանկանում է վաստակել 20-25 մլն եվրո:
Հավելենք, որ Յասին Բունուն «Սևիլիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից՝ անցկացրած 140 խաղում դարպասը 58 անգամ պահելով անառիկ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Բոնո, Ինտեր, Յասին Բունու, Ուգո Լյորիս, Սամիր Հանդանովիչ, Սևիլիա, Տոտենհեմ, տրանսֆերներ