Մեսսիի հայրը հերքել է արգենտինացի ֆուտբոլիստի վերաբերյալ երեք կեղծ լուր 📸
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, Instagram-ի stories բաժնում գրառում է կատարել՝ հերքելով իր որդու վերաբերյալ տարածված երեք կեղծ լուրջ:
- Լեո Մեսսին մարտի 14-ին ժամանակից շուտ լքել է ՊՍԺ-ի մարզումը, քանի որ կոնֆլիկտ ունի ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ:
Ըստ տարածված տեղեկությունների՝ 56-ամյա մասնագետը փորձել է համոզել Մեսսիին չհեռանալ մարզումից, սակայն արգենտինացի ֆուտբոլիստը չի լսել նրան:
2. ՊՍԺ-ն պայմանագրի երկարաձգման հարցում պատրաստ չէ ընդունել Մեսսիի պահանջները:
3. Մեսսին Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» ակումբից տարեկան 600 մլն եվրո աշխատավարձ է պահանջել:
«Որքա՞ն երկար նրանք պետք է խաբեն բոլորին: Այս ամենը կեղծ լուրեր են: Մենք այլևս չենք հանդուրժում սուտը»,- գրառման մեջ գրել է Խորխե Մեսսին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Խորխե Մեսսի, ՊՍԺ