Մերիհ Դեմիրալն աճուրդի է հանել Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկը 📸
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին` վաղ առավոտյան` Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7.8 մագնկտուտ։ Արդեն հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 7 հազար մարդ։
Ստեղծված իրավիճակում «Ատալանտայի» պաշտպան Մերիհ Դեմիրալը փորձում է իր փոքրիկ ներդրումն ունենալ ու օգնել աղետի գոտուց տուժած համայնքներին` աճուրդի հանելով իր հավաքածուում գտնվող Կրիշտիանու Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկը.
«Ես քիչ առաջ խոսել եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Նա ասաց, որ շատ է ցավում Թուրքիայում կատարվածի համար։ Մենք իմ հավաքածուից աճուրդի ենք հանում Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկը։
Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի աղետի գոտիներից տուժած համայնքներին»,- գրել է Դեմիրալը Twitter-ի իր միկոբլոգում։
Բացի դրանից, 23-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ աճուրդի է հանել նաև Պաուլո Դիբալայի մարզաշապիկը։
Հայտնի է նաև, որ Ռոնալդուի մարզաշապիկի գնման դիմաց ամենամեծ առաջարկը եղել է 14586 եվրո։
Հավելենք, որ Մերիհ Դեմիրալը Կրիշտիանու Ռոնալդուի և Պաուլո Դիբալայի հետ հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 2019-2021 թթ. ունեցած մրցելույթների ժամանակ։
Թուրք ֆուտբոլիստը 2021 թ. օգոստոսից հանդես է գալիս «Ատալանտայի» կազմում, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 59 հանդիպում` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մերիհ Դեմիրալ, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա