Անգլիական գրանդը բանակցություններ է սկսել Մարկո Ռոյսի հետ
«Բորուսիա Դորտմունդի» ավագ և առաջատար Մարկո Ռոյսն, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, 33-ամյա ֆուտբոլիստի և ռուրյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից էլ փորձում է օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերն արդեն բանակցություններ են սկսել և քննարկում են Ռոյսի անձնական պայմանագրի կետերը։
Սպասվում է, որ Ռոյսը «կարմիր սատանաների» շարքերը համալրելու է ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստի գործակալ Դիրկ Հեբելն օրեր առաջ գաղտնի հանդիպել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ` քննարկելով Ռոյսի` մանկունյական ակուկբի շարքերը համալրելու հավանական տարբերակը։
Հավելենք, որ Մարկո Ռոյսը «Բորուսիա Դորտմունդի» սան է, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 368 հանդիպում` դառնալով 156 գոլի և 117 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Դիրկ Հեբել, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկո Ռոյս, տրանսֆերներ