ԵԼ. Ման. Յունայթեդը մեծ դժվարությամբ կոտրեց Օմոնիայի դիմադրությունը🎥
Եվրոպա լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Կիպրոսը ներկայացնող «Օմոնոիայի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսից հետո բավական անակնկալ հաշիվ էր վառվում Նիկոսիայի «ԳՍՊ» մարզադաշտի լուսատախտակին, քանի որ տանտերերը 34-րդ րոպեին Կարիմ Անսարիֆարդի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվթվ։
Այդուհանդերձ, ընդմիջմանը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը Ջեյդոն Սանչոյի փոխարեն դաշտ դուրս բերեց Մարկուս Ռեշֆորդին, ով արդեն 53-րդ րոպեին վերանագնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 63-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Անտոնի Մարսիալին։
83-րդ րոպեին էլ Ռեշֆորդը եզրափակեց հյուրերի կտրուկ հակագրոհը` դառնալով դուբլի հեղինակ։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում կիպրական ակումբին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 85-րդ րոպեին աչքի ընկավ Նիկոլաս Պանայոտիու։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ դժվարությամբ 3:2 հաշվով հաղթեց «Օմոնիային»։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Շերիֆ» 0:2 «Ռեալ Սոսիեդադ»
E խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Ռեալ Սոսիեդադ» – 9 միավոր
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 6 միավոր
- «Շերիֆ» – 3 միավոր
- «Օմոնիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Օմոնիա