Պոչետինոն չի պատրաստվում հեռանալ Տոտենհեմից
Ըստ անգլիական Sky Sports-ի՝ սկսել են շշուկներ տարածվել այն մասին, թե «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից, սակայն նա հանգստացրել է թիմի երկրպագուներին․
«Մենք պետք է միասնական լինենք։ Երբ պարտվում ես, նման բաներ պատահում է ցանկացած ակումբում։ Նորմալ է, որ այժմ այդպիսի շշուկներ են տարածվել։
Ես կասկած չունեմ որ մենք կպահպանենք միասնականությունն ու նորից հնար կգտնենք հաջողության հասնելու համար: Հինգուկես տարի անց մենք ամեն մամուլի ասուլիսին շարունակում ենք խոսել իմ ապագայի մասին: Ես պատրաստվում եմ այս ակումբում մնալ ևս 5 տարի:
Չեմ կասկածում, որ տղաները ամբողջ ուժով ցանկանում են հաղթել։ Նախևառաջ, նրանք խաղում են իրենց համար, իրենց ընտանիքների համար, իսկ հետո նոր՝ ակումբի և մարզչական շտաբի համար։ Ես չեմ կասկածում նրանց նվիրվածության վրա»,- եզրափակել է Պոչետինոն։