Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց սփոփիչ գոտեմարտում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Սեպտեմբերի 11-ին պայքարի մեջ էին մտել 63 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Պողոսյանը։
Պողոսյանը հասել էր մինչև 1/4 եզրափակիչ, սակայն, ցավոք, 0:4 հաշվով պարտվեց Սերբիան ներկայացնող Սեբաստիան Նադին։
Հետագանում Նադը հասավ մինչև եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը հնարավորություն ստացավ անցկացնել սփոփիչ գոտեմարտ։
Ասյօր` սեպտեմբերի 12-ին, Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում 9:1 հաշվով ջախջախեց ռումինացի Ռազվան Արնաուցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հրաչյա Պողոսյանը մեդալային գոտեմարտում մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Թալեհ Մամադովի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Հրաչյա Պողոսյան։