Գործարքը կայացած է. Լեանդրո Պարեդեսը տեղափոխվում է Յուվենտուս
ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։
«Բյանկոներիները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն Պարեդեսին, որի ավարտին կունենան 20 մլն եվրոյի դիմաց արգենտինացի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորություն։
Նշվում է, որ եթե վարձակալության ավարտին թուրինյան ակումբը որոշի գնել 28-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները, ապա կողմերի միջև կնքվելու է 3 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ Պարեդեսն օգոստոսի 31-ին` Փարիզում, բուժզննում կանցնի «Յուվենտուսի» համար, ինչից հետո կմեկնի Թուրին, որտեղ էլ «Յուվենտուսի» հետ կկնքի պայմանագիր։
Հավելենք, որ Լեանդրո Պարեդեսը ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 117 խաղում դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեանդրո Պարեդես, Յուվենտուս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո