ՉԼ. Բենֆիկան ջախջախեց Միտդյուլանին🎥
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը. «Բենֆիկան»` Լիսաբոնի «Էշտադիու դա Լուժ» մարզադաշտում, մրցեց դանիական «Միտդյուլանի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «արծիվներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ պորտուգալական ակումբի 21-ամյա հարձակվող Գուսնալու Ռամուշը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էնցո Ֆերնանդեսը։
«Միտդյուլանի» միակ գոլը խփեց Պիոնե Սիստոն։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին` Ռանդերսում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Միդյուլլան, Չեմպիոնների-լիգա