Գործարքը կայացած է. Օրիգին տեղափոխվում է Միլան
«Լիվերպուլի» արդեն նախկին հարձակվող Դիվոկ Օրիգին կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիները» բելգիացի ֆուտբոլիստի հետ հասել են վերջնական համաձայնության։
27-ամյա հարձակվողը միլանյան ակումբի շարքերը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով և կկնքի 3 տարվա պայմանագիր։
Օրիգին արդեն մեկնել է Միլան, որտեղ «ռոսոներիների» համար կանցնի բուժզննում, ինչից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։
Նշվում է, որ բելգիացի ֆուտբոլիստն առաջարկներ է ստացել Պրեմիեր լիգան, Լիգա 1-ը և Բունդեսլիգան ներկայացնող ակումբներից, իսկ «Վիլյառեալն» անցնող օրերին փորձել է պայմանագիր կնքել նրա հետ, սակայն Օրիգիի գլխավոր նպատակը «Միլան» տեղափոխվելն է եղել։
Հավելենք, որ Դիվոկ Օրիգին 2014-2022 թթ. հանդես էր գալիս «Լիվերպուլի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 175 հանդիպում` դառնալով 41 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիվոկ Օրիգի, Լիվերպուլ, Միլան, Վիլյառեալ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո