ՉԼ. կայացել է որակավորման առաջին փուլի վիճակահանությունը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Փյունիկ» (Հայաստան) – «Կլուժ» (Ռումինիա)
«Մարիբոր» (Սլովենիա) – «Շախտյոր Սոլիգորսկ» (Բելառուս)
«Լյուդոգորեց» (Բուլղարիա) – «Սուտյեսկա» (Չեռնոգորիա)
«Դուդյելանժ» (Լյուքսեմբուրգ) – «Տիրանա» (Ալբանիա)
«Տոբոլ» (Ղազախստան) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
«Մալմյո» (Շվեդիա) – Որակավորման նախնական փուլի հաղթող
«Բալկանի» (Կոսովո) – «Ժալգիրիս» (Լիտվա)
ՀԻԿ (Ֆինլանդիա) – ՌՖՇ (Լատվիա)
«Գուդե Գլիմտ» (Նորվեգիա) – «Կալկսավիկ» (Ֆարերյան Կղզիներ)
«Նյու Սեյնթս» (Ուելս») – «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա)
«Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) – «Հիբերնիանս» (Մալթա)
«Լեխ» (Լեհաստան) – «Քարաբաղ» (Ադրբեջան)
«Շկուպի» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)
«Զրինսկի Մոստար» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Շերիֆ» (Մոլդովա)
«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) – «Դինամո Բաթումի» (Վրաստան)
Նշենք, որ որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 12-13-ին։
Հավելենք, որ դիմակայությունների հաղթողները պայքարը կշարունակեն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, իսկ պարտվողները` Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարը հավասարակշռելու համար «Մարիբոր» – «Շախտյոր Սոլիգորսկ» և ՀԻԿ – ՌՖՇ զույգերի պարտվողները պայքարը կշարունակեն միանգամից որակավորման երրորդ փուլից, ինչի համար կայացել է առանձին վիճակահանություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Բուդե Գլիմպտ, Կլուժ-Փյունիկ, Չեմպիոնների-լիգա, Փյունիկ, Փյունիկ-Կլուժ