Դրամա Պրահայում. Իսպանիան 90-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Չեխիայի դեմ խաղում🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբում Չեխիայի հավաքականը 2-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Իսպանիայի դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ տանտերերը մոտ էին խոշոր անակնկալ մատուցելուն և տևական ժամանակ «ֆուրիա ռոխային» հաղթում էին 2:1 հաշվով, սակայն Լուիս Էնրիկեի թիմը 90-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց։
Յարոսլավ Շիլհավիի թիմի կազմից փայլեց 25-ամյա հարձակվող Յան Կուխտան, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև իր թիմակից Յակուբ Պեշեկին։
«Ֆուրիա ռոխայի» գոլերն էլ խփեցին Գավին ու Ինիգո Մարտինեսը։
Հատկանշական է, որ չեխերը հանդիպման ընթացքում գնդակին տիրեցին ընդամենը ժամանակի 27%-ը և կատարեցին երկու դիպուկ հարված, սակայն, միևնույնն է չպարտվեցին։
Հավելենք, որ A դիվիզիոնի 2-րդ խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Խումբը 2-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 4 միավոր
- Չեխիա – 4 միավոր
- Իսպանիա – 2 միավոր
- Շվեյցարիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Գավի, Ինիգո Մարտինես, Իսպանիայի հավաքական, Լուիս Էնրիկե, Յակուբ Պեշեկ, Յան Կուխտա, Յարոսլավ Շիլհավի