Բարսելոնայի մասնակցությամբ խաղում կանանց ֆուտբոլի նոր համաշխարհայինռեկորդ է գրանցվել
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Վոլֆսբուրգին»։
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, այդ հանդիպմանը «Նոու Կամպ» մարզադաշտում ներկա է եղել 91.648 հանդիսական։
Աղբյուրի փոխանցմամբ` կանանց ֆուտբոլի շրջանակում երբևէ չի եղել դեպք, երբ որևէ հանդիպման ներկա լինի այդքան երկրպագու ` սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ։
Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդը վերջերս էր գրանցվել` սույն թվականի մարտի 30-ին, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 5:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին». այդ հանդիպմանը ներկա է եղել 91.533 հանդիսական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Կանանց Չեմպիոնների լիգա, կանանց ֆուտբոլ, Չեմպիոնների-լիգա, Վոլֆսբուրգ, Վոլֆսբուրգի կանանց թիմ