Իմոբիլեն 70 տարվա վաղեմության տպավորիչ ցուցանիշ է կրկնել
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հռոմեական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Չիրո Իմոբիլեն, ով 90+3-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու փրկեց իր թիմին պարտությունից։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը խփեց իր 25-րդ գոլն ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, Իմոբիլեն կարիերայի ընթացքում արդեն երրորդ անգամ է Ա սերիայի շրջանակում մեկ մրցաշրջանի ընթացքում դառնում 25 գոլի հեղինակ` դառնալով միայն երրորդ ֆուտբոլիստը, ով նման ցուցանիշ է գրանցում։
Մինչ այս նման հաջողություն գրանցել էին միայն Իշտվան Նյերշը («Ինտեր») և Գունար Նորդալը («Միլան»)։
Նշենք, որ վերջինը նման հաջողության հասել է հենց Գունար Նորդալը, ով 1950-52 թթ. երեք անգամ մեկ մրցաշրջանի ընթացքում ընթացքում դարձել է 25+ գոլի հեղինակ։
Ընդհանուր առմամբ շվեդ նախկին գոլահարը նման հաջողության հասել է 5 անգամ։
Հավելենք, որ Ա սերիայի պատմության լավագույն ռմբարկուն` Սիլվիո Պիոլան (274 գոլ), երբեք մեկ մրցաշրջանի ընթացքում չի դարձել է նույնիսկ 25 գոլի հեղինակ։ Պիոլան երեք անգամ` 1934/35, 1936/37 և 1942/43 մրցաշրջաններում խփել է 21 գոլ, ինչը նրա լավագույն ցուցանիշն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Գունար Նորդալ, Իշտվան Նյերշ, Լացիո, Չիրո Իմոբիլե, Տորինո