Խվիչա Կվարացխելիան մոտ է իտալական գրանդի շարքերը համալրելուն
«Դինամո Բաթումիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Նապոլին» դեռևս ս/թ հունվարի 29-ին պայմանագիր է համաձայնեցրել 21-ամյա վինգերի հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկանաշխատավարձը կազմելու է 1,1 մլն եվրո։
Հաղորդվում է, որ այժմ գործարքը վերջնական փուլում է, իսկ տրանսֆերի իրականացման միջնորդը Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Քրիստիան Ձակարդոն է։
Նշենք, որ Կվարացխելիան ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստիպված էր հեռանալ իր նախկին ակումբից` Կազանի «Ռուբինից», որի հետ խզել է պայմանագիրն ու մարտի 31-ին համալրել «Դինամո Բաթումիի» շարքերը։
Ըստ նախնական տեղեկությունների վրացի ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր ու դեռևս հայտնի չէ` նա ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվելու «Նապոլի, թե տրանսֆերի դիմաց լինելու է նաև գումարային փոխհատուցում։
Հավելենք, որ Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրացաշար ընթացքում անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Բաթումի, Խվիչա Կվարացխելիա, Նապոլի, Նիկոլո Սկիրա, Ռուբին, տրանսֆերներ, Քրիստիան Ձակարդո