Ռոնալդուի երաշտը շարունակվում է` 2010 թ. ի վեր ցույց տալով կարիերայի վատագույն ցուցանիշը
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Բարնլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Մանկունյական ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն` փոխարինման դուրս գալով 68-րդ րոպեին։
Այդուհանդերձ, պորտուգալացի ֆուտբոլիստը չկարողացավ օգնել իր թիմին կոտրել Պրեմիեր լիգայի հետնապահի դիմադրությունը։
Ինչպես հայտնում է Squawka Football-ը, 37-ամյա ֆուտբոլիստն արդեն 5-րդ անընդմեջ խաղում չի կարողանում դառնալ գոլի հեղինակ, ինչը նրա` 2010 թ. ի վեր կարիերայի վատագույն ցուցանիշն է։
Բացի «Բարնլիի» դեմ խաղից, Կրիշը չի գրավել նաև «Միդլսբրոյի», «Վեսթ Հեմի», «Բրենթֆորդի» և «Վուլվերհեմպտոնի» դարպասը։
Հավելենք, որ Կրիշտիանոը Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 26 խաղում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ