Յունայթեդը կրկին խնդիրներ ունի` միավորներ կորցնելով Բարնլիի դեմ խաղում🎥

Յունայթեդը կրկին խնդիրներ ունի` միավորներ կորցնելով Բարնլիի դեմ խաղում🎥

09/02/2022 - 11:15

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Բարնլիի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում մանկունյական ակումբի ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն,միևնույնն է, Ռալֆ Ռանգնիկի սաները չկարողացան կոտրել առաջնության հետնապահի դիմադրությունը. գրանցվեց 1:1 արդյունքը։

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան, իսկ տանտերերի պատասխան գնդակը 47-րդ րոպեին խփեց Ջեյ Ռոդրիգեսը։

Այս ոչ-ոքիից հետո «կարմիր սատանաները» վաստակեցին 39 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։

«Բարնլին», 14 միավորով, վերջինն է` 20-րդը, սակայն իր հիմնական մրցակիցների` «Նյուքասլի», «Նորվիչի» և «Վոթֆորդի» համեմատ երկու հանդիպում քիչ է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023