Ռոմայի նորեկը «գայլերին» առաջին հաղթակը պարգևեց 2022 թվականին🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Կալյարիի» դեմ։
Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որը 33-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց «Ռոմայի» նորեկ Սերժիու Օլիվեյրան, ով դիպուկ իրացեց 11-մետրանոցը։
Այսպիսով, «Ռոման» 1:0 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ` տոնելով 2022 թ. առաջին հաղթանակը, ինչից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը վաստակեց 35 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Կալյարին», 16 միավորով, 18-րդն է։
Հավելենք, որ հռոմեական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Կալյարի, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Սերժիու Օլիվեյրա