Բարսելոնայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Հեղինակավոր AS պարբերականին հայտնի է դարձել, թե որքան է կազմում «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստների «կեղտոտ» աշխատավարձը, այսինքն, նախքան հարկերի վճարելը։
«Բարսելոնայի» կազմից ամենաշատը վաստակում է Ժերար Պիկեն, ում աշխատավարձը կազմում է 28 մլն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը նախորդ ամռանը զիջման գնաց, ինչից հետո նրա աշխատավարձը նվազեց, սակայն նաև խոշոր գումար ստացավ պայմանագրով նշված հավատարմության կետի դիմաց։
Պիկեին հաջորդում են Սերխիո Բուսկետսը(23 մլն եվրո), Ժորդի Ալբան և Սամուել Ումտիտին (երկուսն էլ` 20 մլն եվրո), Մարկ-Անդրե Տեր Շտեգենը (14 մլն եվրո), Ուսման Դեմբելեն և Սերժի Ռոբերտոն, ովքեր վաստակում են 14 մլն եվրո աշխատավարձ։
«Բլաուգրանասից» վարձավճարով «Աստոն Վիլլա» տեղափոխված Ֆիլիպե Կոուտինիոն ակումբում ստանում էր 16 մլն եվրո «կետոտ» աշխատավարձ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Ուսման-Դեմբելե, Սամուել Ումտիտի, Սերժի Ռոբերտո, Սերխիո Բուսկետս, Ֆիլիպե Կոուտինիո