Միլանը չդիմացավ ճնշմանը. «ռոսոներիները» պարտվեցին Լիվերին` ավարտելով եվրագավաթային մրցաշրջանը🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Միլանը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Մերսիսայդյան ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց միլանյան ակումբի նկատմամբ։
Նախ 29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆիկայո Թոմորին, ապա 36-րդ ու 55-րդ րոպեներին «Լիվերպուլի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահն ու Դիվոկ Օրիգին։
Այսպիսով, «Լիվերպուլը» ՉԼ ընթացիկ խաղարկության խմբային փուլն ավարտեց 100%-անոց ցուցանիշով և 18 միավորով հաղթեց B խմբում։
«Միլանը» մնաց 4 միավորով և խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը։
Այս խմբից երկրորդ հորիզոնականով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Ատլետիկո Մադրիդը», որն այս տուրում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Պորտուին»։
«Պորտուն» 2022 թ. գարնանը հանդես կգա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիվոկ Օրիգի, Լիվերպուլ, Միլան, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, Ֆիկայո Թոմորի