Բարսելոնան, հնարավոր է, գլխավորի Լիգա 1-ի հետնապահներից մեկի մարզիչը

Բարսելոնան, հնարավոր է, գլխավորի Լիգա 1-ի հետնապահներից մեկի մարզիչը

25/09/2021 - 13:20

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» գլխավոր մարզիչ Օսկար Գարսիան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Աղբյուրի փոխանցմամբ` 48-ամյա մասնագետը համարվում է «Բարսելոնան» գլխավորելու թեկնածուներից մեկը։

Օսկար Գարսիայի թեկնածությունը քննարկվել է կատալոնական ակումբի ղեկավարության կողմից, և Ժոան Լապորտան պատրաստ է նրան պայմանագիր առաջակել, եթե «բլաուգրանասի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պաշտոնանկ արվի զբաղեցրած պաշտոնից։

Հավելենք, որ Օսկար Գարսիան, որպես ֆուտբոլիստ, 1993-99 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է «Բարսելոնայի» Մ-19 տարեկանների թիմից, որը մարզել է 2010-2012 թթ.։

Հետագայում նա մարզել է նաև «Մաքքաբի Թել Ավիվը» (2012-13 թթ., 2014 թ. հուլիս-օգոստոս), «Բրայթոնը» (2013-14 թթ.), «Վոթֆորդը» (2014 թ.սեպտեմբեր 2-29), «Զալցբուրգը» (2015 թ. դեկտեմբեր – 2017 հունիս), «Օլիմպիակոսը» (2018 թ. հունվար – ապրիլ), «Սելտան» (2019 թ. նոյեմբեր – 2020 թ. նոյեմբեր)։

2021 թ. հունիսից նա գլխավորում է «Ռեյմսը»։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում ակումբն անցկացրած 7 խաղից հետո վաստակել է նույնքան միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային, եր «բլաուգրանասը» դիտարկում է նաև Ռոբերտո Մարտինեսի և Թիերի Անրիի թեկնածությունները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023