ՊՍԺ-ն որոշել է Նեյմարի ապագան
«Պարի Սեն Ժերմենը» որոշել է այնուամենայնիվ բաց թողնել թիմի հարձակվող Նեյմարից:
Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել «Բարսելոնայի» հետ բրազիլացու տեղափոխության հարցերը հստակեցնելու համար:
Հիշեցնենք, որ Նեյմարը չէր մասնակցել թիմի հավաքին, ինչի համար փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է մեծ տույժ սահմանել: Անձամբ ֆուտբոլիստը ևս հեռանալու ցանկություն էր հայտնել:
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: Աստղի կարիերայի հետագան կապվում է հենց կատալոնական թիմի հետ, որը բանակցային գործընթացում մեծապես առաջ է մյուս հետաքրքրվող թիմերից:
# Բարսելոնա, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ