Ֆուտբոլում, հնարավոր է, հիմնաքարային փոփոխություններ տեղի ունենան. ՖԻՖԱ-ն փորձարկում է դրանք
Հոլանդիայուն ընթացող Future of Football Cup պատանեկան մրցաշարի շրջանակում ՖԻՖԱ-ն սկսել է փորձարկել ֆուտբոլի հիմնաքարային մի շարք հավանական փոփոխություններ։
Մրցաշարին մասնակցում են ՊՍՎ-ի, «ԱԶ Ալկմարի», «Բրյուգեի» և «Լայպցիգի» Մ-19 տարեկանների թիմերը, որի շրջանակում փորձարկվում են հետևյալ նորարարությունները.
1) Եզրային նետումները խաղարկվելու են ոտքով, այսինքն, այն դառնալու է եզրային հարված, ինչպես ֆուտզալում է։
2) Ամբողջ խաղը տևելու է 60 րոպե` 30-րոպեական երկու խաղակեսով։ Տվյալ դեպքում խաղակեսերը տևելու են «մաքուր» 30 րոպե, այսինքն, յուրաքանչյուր դադարի ժամանակ ժամանակը կանգնեցվելու է։
3) Անսահմանափակ փոփոխությունների հնարավորություն։
4) Դեղին քարտ ստանալու դեպքում ֆուտբոլիստը ոչ թե միանգամից շարունակելու է խաղը, այլ այն վերածվելու է իսկական պատժի։ Ըստ նոր օրենքի` ֆուտբոլիստը տվյալ դեպքում 5 րոպեով կհեռացվի խաղադաշտից։ Այդ ժամանակ նա խաղին կհետևի դաշտի եզրային գծի մերձակայքում և ժամանակի լրանալուց հետո կվերադառնա խաղ։
5) Տուգանային հարվածները ֆուտբոլիստները կկարողանան միանգամից միայնակ խաղարկել, այլ ոչ թե պարտադիր փոխանցում կամ հարված կատարել։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, մրցաշարի ավարտից հետո ՖԻՖԱ-ի վերլուծաբանները կուսումնասիրեն կայացած հանդիպումները, կքննարկեն այդ նորարարությունների ռիսկերը և, հնարավոր է, այդ օրենքներն սկսեն կիրառվել նաև պաշտոնական մրցաշարերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՖԻՖԱ