ՊՍԺ -ն ջնջել է Ռամոսի հետ պայմանագրի կնքման մասին գրառումը
«Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան շարունակելու է ՊՍԺ-ի կազմում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 35-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել փարիզյան ակումբի հետ։
Հուլիսի 7-ին էլ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որ Ռամոսն արդեն մեկնել է Փարիզ, այնտեղ բուժզննում է անցել իր նոր ակումբի համար և շուտով ՊՍԺ-ի հետ պայմանագիր կստորագրի։
Բացի դրանից, «Պարի Սեն-Ժերմենի» մամուլի ծառայությունը նույն օրվա երեկոյան ակումբի սոցցանցերի պաշտոնական էջերում գրառում է կատարել և հայտարարել, որ Ռամոսի հետ պայմամագիր է կնքել` հղելով նաև վերջինիս կարճ մեկնաբանությունն այդ կապակցությամբ, սակայն 20 րոպե անց գրառումը հեռացրել են։
Դեռ պարզ չէ, թե ինչու է գրառումը հեռացվել, սակայն համացանցի օգտատերերից ոմանք կարողացել են screenshot անել այն։
Մասնավորապես Twitter-ի օգտատեր La Saeta De Dubai-ին, որը ներկայանում է որպես Դուբայում «Ռեալի» պաշտոնական ֆան-միավորում, հրապարակել է ՊՍԺ-ի գրառման մանրամասները։
Աղբյուրի փոխանցմամբ` հայտնի է դարձել, որ Ռամոսը նոր ակումբի կազմում հանդես է գալու «4» համարի մարզաշապիով, ինչպես նա տվել է հետևյալ մեկնաբանությունը.
««4» համարն ինձ հետ է կարիերայի սկզբից։ Ինձ համար մեծ պատիվ է կրել այդ համարը այնպիսի մեծ ակումբի մարզաշապիկով, ինչպիսին ՊսԺ-ն է»։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը 16 տարի «Ռեալում» անցկացնելու ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Ֆաբրիցո Ռոմանո