Ռամոսը պայմանագիր է համաձայնեցրել իր հավանական նոր ակումբի հետ

Ռամոսը պայմանագիր է համաձայնեցրել իր հավանական նոր ակումբի հետ

01/07/2021 - 20:01

«Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը , ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին, 35-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել փարիզյան ակումբի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` Ռամոսի բուժզննումը նախատեսված է առաջիկա օրերին։

Այս տեղեկատվությունը հաստատել է նաև իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալում» 16 տարի անցկացնելուց հետո հեռացել է «արքայական» ակումբից։ Ռամոսը «սերուցքայինների» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 671 անգամ` դառնալով 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղկնակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023