Սիթին  Քեյնի տրանսֆերի հարցում անհավանական առաջարկ է կատարել Տոտենհեմին

Սիթին Քեյնի տրանսֆերի հարցում անհավանական առաջարկ է կատարել Տոտենհեմին

21/06/2021 - 18:07

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 27-ամյա կենտրոնական հարձակվողի ծաձայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը պաշտոնական առաջարկով դիմել է «Տոտենհեմին»։

Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» Քեյնի դիմաց «խթաններին» առաջարկել են 100 մլն ֆունտ (113 մլն եվրո) գումար։

Ավելի վաղ Նիկոլո Սկիրան էլ հայտնել է, որ «Սիթին» անգլիացի հարձակվողին առաջարկել է 5 տարվա պայմանագիր` տարեկան 16 մլն եվրո աշխատավարձով։

Հաղորդվում է, որ մանկունայական ակումբը պատրաստ է նաև փոխանակում առաջարկել «Տոտենհենին», և կան խոսակցություններ, որ գործարքում կարող են ներառվել Էմերիկ Լապորտը, Ռահիմ Սթերլինգը կամ էլ Գաբրիել Ժեզուսը։

Լոնդոնյան ակումբի սեփականատեր Դանիել Լևին ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել իր առաջատարից և փորձելու է Հարի Քեյնին պահել իր շարքերում։

Ինքը` Քեյնը, «Տոտենհեմից» հեռանալու ցանկություն է հայտնել, քանի որ ցանկանում է կանոնավոր հանդես գալ Չեմպիոնների լիգայում, սակայն այժմ նա կենտրոնացել է Եվրո-2020-ի շրջանակում Անգլիայի հավաքականի մրցելույթների վրա և միայն այդ մրցաշարի ավարտից հետո կմտածի իր ապագայի մասին։

«Ման. Սիթին» էլ չի պատրաստվում հանձնվել Քեյնի հարցում, քանի որ նա ակումբի գլխավոր տրանսֆերային նխատակն է։ Պեպ Գվարդիոլան ցանկանում է համարժեք փոխարինող գտնել Սերխիո Ագուերոյին, ով տեղափոխվեց «Բարսելոնա»։

Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է դեռևս 2011 և մինչև այժմ ակումբի կազմում անցկացրել է 336 հանդիպում` դառնալով 221 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023