Նևիլ․ «Ես ավելի լավ է նայեմ Սան Մարինոյի չեմպիոններին, քան ներկա պահին այդ թիմերի խաղին»
Ինչպես գիտեք, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարել են Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում են նաև Պրեմիեր լիգան ներկայացնող «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է այդ ակումբների՝ Սուպերլիգային միանալու մասին լուրը․
«Ես ավելի լավ է նայեմ Սան Մարինոյին չեմպիոններին, քան ներկա պահին այդ երկու ակումբների խաղին։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք հասել նման հաջողության, սակայն այս ամենը ծիծաղելի է»,- նշել է Նևիլը, ում խոսքերը մեջբերում է Squwka News-ը։
Հավելենք, որ ներկա պահին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը»՝ 9-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Գարի Նևիլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Սան Մարինոյի առաջնություն, Սուպերլիգա, Տոտենհեմ