Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սեն Գալեն
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը:
Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորության վրա գտնվող Ուցվիլ քաղաքի մարզադաշտում:
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Լիխտենշտեյնի հավաքական, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ