Բարսան մինչև 2021 թ․ իրավունք չուներ որևէ ֆուտբոլիստ գնել Լիվերպուլից
2018 թվականի հունվարին «Բարսելոնան» իրականացրեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը՝ «Լիվերպուլից» 145 մլն եվրոյի դիմաց գնելով Ֆիլիպե Կոուտինիոյին։
AS պարբերականը մի շարք մանրամասներ է հայտնել այդ գործարքից ու Կոուտինիոյի և «Բարսելոնայի» միջև կնքված պայմանագրից։
Բանն այն է, որ Կոուտինիոյի պայմանագրում կա մի յուրահատուկ կետ, ըստ որի, կատալոնական ակումբը մինչև 2021 թվական չէր կարող գնել որևէ ֆուտբոլիստ «Լիվերպուլից»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե մինչ 2021 թվականը «բլաուգրանասը» ցանկանար ֆուտբոլիստ գնել «Լիվերպուլից», ապա ստիված էր լինելու հավելյալ 93 մլն եվրո վճարել մերսիսայդյան ակումբին։
Նշվում է, որ կատալոնական ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է որքան հնարավոր է շուտ վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին։ «Կապտանռնագույնները» նրա տարնսֆերի դիմաց ցանկանում են նվազագույնը ստանալ 40 մլն եվրո։
Հիշեցնենք, որ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբը ցանկանում էր ձեռքբերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումին, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։ Ըստ երևույթին՝ գործարքի չկայացման պատճառը հենց Կոուտինիոյի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրի այդ կետն է եղել։
Ֆիլիպե Կոուտինիոն «Բարսելոնա» տեղափոխվելուց ի վեր ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 90 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2019/20 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց «Բավարիայի» կազմում, որի դիմաց կատալոնական ակումբը ստացել է 8․5 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորժինիո Վեյնալդում, Լիվերպուլ, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո