Ֆլիկը միայն մեկ դեպքում կգլխավորի Գերմանիայի հավաքականը
Հայտնի են դարձել այն պայմանները, որոնց դեպքում «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կգլխավորի Գերմանիայի ազգային հավաքականը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆլորենտին Պլետենբերգը, գերմանացի մասնագետի և մյունխենյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, և ակումբը բաց կթողնի 56-ամյա մասնագետին միայն այն դեպքում, երբ նրան փոխարինող գտնի։
Հաղորդվում է, որ Ֆլիկին այդ պաշտոնում փոխարինելու հիմնական թեկնածուներն են վերջինիս օգնական Միրոսլավ Կլեզեն և «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը խնդրել է Գերմանիայի ֆուտբոլային միությանը Եվրո-2020-ից հետո ազատել իրեն պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Լայպցիգ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Միրոսլավ Կլոզե, Յոհաքիմ Լյով, Յուլիան Նագելսման