Աղբյուր․ «Ռամոսը Ռեալի ղեկավարությանը հայտնել է իր՝ ակումբից հեռանալու մտադրության մասին»
«Ռեալի» կենտրոնական պաշտպան, թիմի ագավ Սերխիո Ռամոսն առավել քան երբևէ մոտ է ակումբից հեռանալուն։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, հղում կատարելով Cope-ին, իսպանացի պաշտպանը, ում պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայամանագիրը և մտադիր է հեռանալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա պաշտպանը «արքայական» ակումբի ներկայացուցիչներին նույնիսկ հայտնել է, որ իր կարիերան տեսնում է այնպիսի եվրոպական ակումբի կազմում, որը կկարաողանա կատարել նրա պայմանագրային պահանջները։
Հատկանշական է, որ «սերուցքայինները» կարծես թե համակերվել են իրենց առաջատարի հեռանալու փաստի հետ և այլևս նրա հետ նոր պայմանագիր կնքելու փորձեր չեն կատարելու։
Աղբյուրը գրում է նաև, որ Ռամոսն արդեն հրաժեշտ է տվել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսն ու «Ռեալը» ոչ մի կերպ չեն կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության հասնել։ Բանն այն է, որ մադրիդյան ակումբը ցանկանում է իր ֆուտբոլիստի հետ կնքել 1 տարվա պայմանագիր՝ ներկայիս 12 մլն եվրո աշխատավարձով։
Ռամոսի աշխատավարձը ներկա պահին 12 մլն եվրո է, քանի որ ակումբը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կանգնել է ֆինանսական խնդրիների առջև, և ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատվել են 10 %-ով։ Այս առաջարկը ֆուտբոլիստը մի քանի անգամ մերժել է։
Ռամոսն իր հերթին ցանկանում է պայմանագիրը երկարաձգել 2 տարով՝ 14 մլն եվրո աշխատավարձով։
Նշվում է, որ իսպանացի պաշտպանի ծառայություններով ներկա պահին ակտիվորեն հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է նաև, որ «Ռեալն» արդեն Ռամոսին փոխարինող է գտել՝ ի դեմս «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի, ով եկող ամռանը նույնպես դառնալու է ազատ գործակալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դավիդ Ալաբա, Մանչեսթեր-Յունայթեդ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես