Մեսսիի կոպիտ խաղն ու կարմիր քարտը Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում🎥

Մեսսիի կոպիտ խաղն ու կարմիր քարտը Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում🎥

18/01/2021 - 02:47

Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ խաղում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով պարտվեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

Հանդիպման 120+1-րդ րոպեին կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին կոպիտ, ոչ սպորտային խախտում թույլ տվեց բասկյան ակումբի հարձակվող Ասյեր Վիլյալիբրեի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն VAR համակարգով դիտեց դրվագի կրկնապատկերը՝ արգենտինացի ֆուտբոլիստին հեռացնելով խաղադաշտից։

Հավելենք, որ Լեո Մեսսին ակումբային կարիերայի ընթացքում առաջին անգամ է պատժվում կարմիր քարտով։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023