«Արդեն մտածում են տոների մասին»․ Պիռլոն քննադատել է իր ֆուտբոլիստներին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն իր կարծիքն է հայտնել Ա սերիայի 13-րդ տուրում սեփական հարկի տակ «Ֆիորենտինայից» կրած խոշոր հաշվով պարտության մասին (0:3):
Մարզչի կարծիքով իր սաներն ավելի շատ մտածում են սուրբծննդյան տոների, քան կայանալիք խաղի մասին։
«Կարմիր քարտը մեր պարտության պատճառը չէր։ Խնդիրն այն չէ, թե ինչպես էր խաղում «Ֆիորենտինան» և ինչպես՝ «Յուվենտուսը»։
Եթե նման պարտությունները կայանում են սուրբծնունդյան տոներից առաջ, ուրեմն ֆուտբոլիստները մտածում են տոների մասին։
Նրանք դաշտ դուրս եկան առանց տրամադրվածության և այդպես էլ ուշքի չեկան»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը։
# Անդրեա Պիռլո, Յուվենտուս, Ֆիորենտինա