Կյանքից հեռացել է Արկադի Անդրեասյանը
Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Խորը վշտով տեղեկացանք, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի՝ բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արարատ-73-ի կիսապաշտպան, լեգենդար Արկադի Անդրիասյանը:
Անդրիասյանը ոչ միայն հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էր, այլև Խորհրդային միության՝ իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը:
Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Անդրիասյանի ընտանիքին և հարազատներին»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ»։
# Արարատ, Արարատ-73, Արկադի Անդրեասյան, ԽՍՀՄ առաջնություն, ԽՍՀՄ հավաքական