Յունայթեդն ապացուցեց, որ կարողանում է բնավորություն ցույց տալ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Դեռ առաջին խաղակեսում լոնդոնյան ակումբը կարող էր վճռել հանդիպման ելքը, սակայն իր ունեցած գոլային պահերից օգտագործեց ընդամենը մեկը։ Հանդիպման 38-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տոմաշ Սոուչեկն առաջ մղեց «մրճահարներին»։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ Դևիդ Մոյեսի սաներն ավելի մոտ էին խաղի հաշիվը կրկնապատկելուն, սակայն Ջարեդ Բոուենը վրիպեց նպաստավոր դիրքից, իսկ 65-րդ րոպեից սկսած «Յունայթեդը» սկսեց բեկել խաղի ընթացքը։
Մանկունյական ակումբը բավականին արագ վճռեց խաղի ելքը, քանի որ 65-78-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեց «Վեսթ Հեմի» դարպասը․ գոլերի հեղինակներ դարձան Պոլ Պոգբան, Մեյսոն Գրինվուդն ու Մարկուս Ռեշֆորդը։
«Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի շրջանակում տանում են արդեն 4-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 19 միավորով բարձրացան 4-րդ հորիզոնական, իսկ «Վեսթ Հեմը» 17 միավորով 7-րդն է։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Մեյսոն Գրինվուդ, Պոլ-Պոգբա, Տոմաշ Սոուչեկ