Յունայթեդը շարունակում է տարօրինակ և անհասկանալի արդյունքներ գրանցել🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» Ստամբուլում հյուրկընկալվել էր «Իստամբուլ Բաշակշեհիրին»։
Թուրքական ակումբը 13-րդ և 40-րդ րոպեներին երկու անգամ գրավել էր «կարմիր սատանաների» դարպասը, իսկ գոլերի հեղինակները համապատասխանաբար դարձել էին Դեմբա Բան ու Էդին Վիշչան։
Նախքան ընդմիջման գնալը՝ 43-րդ րոպեին, Անտոնի Մարսիալը մեկ գնդակ հետ բերեց։
Երկրորդ խաղակեսում մանկունյական ակումբն ուներ տարածքային առավելություն, սակայն քանակը որակի վերածել այդպես էլ չհաջողվեց, իսկ Օլե-Գունար Սուլշերի սաները անակնկալ պարտություն կրեցին հյուրընկալվելիս։
Այսպիսով, «Մանչեսթերը» մնաց 6 միավորով և շարունակում է գլխավորել H խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բաշակշեհիրը» առաջին հաղթանակը տարավ և 3 միավորով եզրափակում է խումբը։
# Անտոնի Մարսիալ, Դեմբա Բա, Էդին Վիշչա, Իստամբուլ Բաշակշեհիր, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա