Պաշտոնական․ Բարսան երկարաձգել է մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերը
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը միանգամից 4 ֆուտբոլիստի հետ երկարաձգել է գործող պայմանագրերը։
Ժերար Պիկեն, ում գործող պայմանգիրն ավարտվում էր 2022 թվականի ամռանը, նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը, սակայն համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում,ե թե իսպանացի պաշտպանը 2021/22 մրցաշրջանում անհրաժեշտ քանակությամբ հանդիպումների մասնակցի։
Ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ակումբում կմնա մինչև 2025, իսկ Կլեման Լանգլեն և Ֆրնեկի դե Յոնգը՝ մինչև 2026 թվական։
Հատկանշական է, որ Պիկեի ու Տեր Շտեգենի հրաժարագինը կազմելու է 500 մլն եվրո, Դե Յոնգինը՝ 400 մլն եվրո, իսկ ֆրանսիացի պաշտպանինը՝ 300 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վերոնշյալ ֆուտբոլիստնեը համաձայնել են աշխատավարձի նվազման փաստին, քանի որ ակումբը ֆինանսական առումով այնքան էլ լավ օրեր չի ապրում։
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Կլեման Լենգլե, Մարկ Անդրե Տեր Շտեգեն, Ֆրենկի-դե-Յոնգ