Դեշամ. Մբապեն ու Գրիզմանը շատ լավ են լրացնում միմյանց
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ամփոփել է
Եվրո-2020-ի ընտրական փուլի Իսլանդիայի դեմ հանդիպումը (4:0):
«Երբ մրցակիցը հոգնեց, մենք ավելի շատ ազատ տարածություններ ստացանք և նրանց մաքսիմում սեղմեցինք: Կրկին խփեցին բոլոր հարձակվողները:
Մենք հասանք 8 գոլ և 6 միավոր արդյունքի ու շատ գոհ ենք: Մբապեն և Գրիզմանը շատ լավ են լրացնում միմյանց, ոչ միայն խաղում և գնդակով: Նրանց փոխըմբռնումը պայմանավորված է նրանով, որ նրանք վաղուց են խաղում իրար հետ»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: