Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին հաջողվել է բացահայտել Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին և նրանց աշխատավարձի չափը։
«Կալչիոյի» ֆուտբոլիստների շրջանակում ամենաբարձր աշխատավարձ ստանում են հետևյալ ֆուտբոլիստները․
1․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 31 մլն եվրո
2․ Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս») – 8 մլն եվրո
3-5․ Ռոմելու Լուկակու («Ինտեր») – 7․5 մլն եվրո
3-5․ Էդին Ջեկո («Ռոմա») – 7․5 մլն եվրո
3-5․ Քրիստիան Էրիկսեն («Ինտեր») – 7․5 մլն եվրո
6․ Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 7․3 մլն եվրո
7-10․ Զլատան Իբրահիմովիչ («Միլան») – 7 մլն եվրո
7-10․ Ալեքսիս Սանչես («Ինտեր») – 7 մլն եվրո
7-10․ Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս») – 7 մլն եվրո
7-10․ Արոն Ռեմզի («Յուվենտուս») – 7 մլն եվրո
Հավելենք, որ Ռոմելու Լուկակուն ֆիքսված վաստակում է 7․5 մլն եվրո, սակայն, ըստ նրա պայմանագրի, բելգիացի ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է ավալանալ ևս 1․5 մլն եվրոյով․ այդ դեպքում նա կդառնա Ա սերիայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
# Ա-սերիա, Ադրիեն Ռաբիո, Ալեքսիս-Սանչես, Արոն Ռեմզի, Զլատան-Իբրահիմովիչ, Էդին-Ջեկո, Ինտեր, Կրիշտիանու-Ռոնալդու, Մաթիաս դե Լիխտ, Միլան, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, Ռոմա, Ռոմելու-Լուկակու, Քրիստիան-Էրիկսեն