Ազգերի լիգա. Նիդերլանդների հավաքականն անհավանական հաշվով ջախջախեց Հունաստանին 🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Նիդերլանդների ազգային հավաքականն Ամստերդամում 7:0 հաշվով ջախջախեց Հունաստանի թիմին։
Չավիի գլխավորած թիմից Տիջանի Ռեյնդերսը հեթ-տրիկ գրանցեց, Յուրիեն Թիմբերն աչքի ընկավ երկու անգամ, իսկ Քրիսենսիո Սամերվիլն ու Դոնիել Մալենը երկու գոլ խփեցին։
Transfermarkt-ի տվյալներով` հույները կրեցին պատմության մեջ չորրորդ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Ավելի խոշոր հաշվով պարտություններ Հունաստանի թիմը կրել է Հունգարիայից (1938թ. 1:11), Շվեդիայից (1920թ. 0:9) և Ռումինիայից (1930թ. 0:8)։
Հունաստանը նախորդ անգամ 7 գոլ բաց էր թողել 1989թ. մայիսի 15-ին` 1:7 հաշվով պարտվելով Դանիային։
Հաղթանակից հետո «Նարնջագույնները» 11 միավորով խմբի առաջատարն են։ Հունաստանը 8 միավորով երկրորդ տեղում է։
Հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml