ԱՊԼ-ի խաղաշապիկների վրա հակառասիստական կարգախոս է լինելու📷
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, 2020/21 մրցաշրջանում առաջնության բոլոր ակումբները և հանդիպումները սպասարկող մրցավարական անձնակազմերի մարզահագուստների վրա լինելու է հակառասիստական կարգախոս։
Մարզահագուսների աջ թևի վրա կրված է լինելու NoRoomForRacism, ինչը անգլերեներից թարմանաբար նշանակում է «ռասիզմի համար տեղ չկա»։
«Պրեմիեր լիգայի ակումբների ավագների հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ 2020/21 մրցաշրջանի ընթացքում բոլոր ակումբների և մրցավարների մարզահագուստի վրա պետք է լինի «ռասիզմի համար տեղ չկա» կարգախոսը։ Այդ կարգախոսը ողջ մրցաշրջանի ընթացքում լինելու է ֆուտբոլիստների և մրցավարների մարզահագուստների վրա, ինչը ցույց է տալու Պրեմիեր լիգայի, նրա ակումբների, ֆուտբոլիստների և մրցավարների վերաբերմունքը ռասիզմի նկատմամբ։
Այս նախաձեռնությունը զարգացել է նախորդ մրցաշրջանում սկիզբ առած «Black Lives Matter» (խմբ՝ «Սևամորթների կյանքը նշանակություն ունի») շարժման հիմքով, երբ այդ կարգախոսը մրցաշրջանի վերսկսումից հետո հայտնվեց ֆուտբոլիստների խաղաշապիկների վրա։ Պրեմիեր լիգան շարունակում է պաշտպանել այն գաղափարը, որ հանդիպումներից առաջ ֆուտբոլիստները ծնկի են իջնում»,- ասված է Պրեմիեր լիգայի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին։ 1-ին տուրի մեկնարկային խաղում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ մրցելու է «Արսենալի» դեմ։
# 2020/21 մրցաշրջան, ԱՊԼ