Պաշտոնական․ Մոնակոն գնեց Բայերի հարձակվողին
Ինչպես տեղեկացնում է «Մոնակոյի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բայերի» հարձակվող Կևին Ֆոլանդի տրանսֆերային իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր, իսկ մոնեգասկյան ակումբը 28-ամյա գերմանացի կենտրոնական հարձակվողի դիմաց վճարել է 15․5 մլն եվրո։
Ֆոլանդը 2016 թվականից ելույթ էր ունենում Լևերկուզենը ներկայացնող ակումբում, որի կազմում մասնակցել է 148 հանդիպման՝ դառնալով 50 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։
# Բայեր Լևերկուզեն, Կևին Ֆոլանդ, Մոնակո, տրանսֆերներ