Կյանքից հեռացել է  նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը
Կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը
09/08/2020 - 16:57

Ինչպես տեղեկացնում է «Արարատի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը, 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը։

«Ցավակցություն։

34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը:Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին: Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է»,- գրված է ակումբի հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/fcararatyerevanofficial/photos/a.1439134732786808/3547927178574209/
# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025