Բուֆոնիշյեեեե՜! 42-ամյա դարպասապահի անվանական սեյվը հանդիպման վերջին վայրկյաններին?
Երեկ՝ հունիսի 17-ին, Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ Իտալիայի գավաթի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Նապոլին» և «Յուվենտուսը»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով, ինչից հետո նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրին նեապոլիտանական ակումբի ֆուտբոլիստները՝ նվաճելով գավաթը։
Նախքան 11 մետրանոց հարվածաշարը երիտասարդ տարիներն էր հիշել «ծեր սենյորայի» 42-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով հանդիպման ընթացքում մի քանի անգամ իր թիմին փրկեց վերահաս վտանգին։
Հատկապես տպավորիչ ստացվեց խաղի վերջնամասում՝ 90+2-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո Նիկոլա Մաքսիմովիչի կատարած հարվածից հետո նրա սեյվը, երբ գնդակը հեռացրեց դարպասային գծի վրայից, իսկ Էլիֆ Էլմասի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
# Իտալիայի-Գավաթ, Յուվենտուս, Նապոլի, Ջանլուիջի-Բուֆոն