Copa del Rey. Միրանդեսի հեքիաթը շարունակվում է?

Copa del Rey. Միրանդեսի հեքիաթը շարունակվում է?

06/02/2020 - 02:05

Իսպանիայի գավաթի շրջանակում շարունակում է հրաշքներ գործել Սեգունդան ներկայացնող «Միրանդեսը»։ Նախկին լեգենդար ֆուտբոլիստ Անդոնի Իռաոլայի սաներն այս անգամ քառորդ եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ 4։2 հաշվով առավելության հասան Լա լիգայի ևս մեկ ներկայացուցչի՝ «Վիլլառեալի» նկատմամբ։

Ընդհանուր առմամբ հավասար ընթացած խաղում Իռաոլայի թիմն ավելի լավ իրացրեց իր պահերը` պատմության մեջ երկրորդ անգամ դուրս գալով Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակիչ։

Տանտերերի կազմից աչքի ընկան Մաթեուս Այասը, Մարտին Մերկալանեսը, Օդեի Օնայնդիան, ինչպես նաև Անտոնիո Սանչեսը։ «Դեղին սուզանավի» գոլերը հեղինակեցին Խավիեր Օնտիվերոսն ու Սանտի Կասորլան։

Նշենք նաև, որ նախորդ երկու փուլերում «Միրանդեսը» պայքարից դուրս էր թողել «Սելտային» և «Սևիլիային»

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023