«Բարսան» ջախջախեց  «Դեպորտիվոյին»` մեծացնելով առավելությունը «Ռեալից» 🎥
«Բարսան» ջախջախեց «Դեպորտիվոյին»` մեծացնելով առավելությունը «Ռեալից» 🎥
29/11/2026 - 21:17

Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» Լա Կորունիայի «Ռիասոր» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին»։

«Բլաուգրանայից» հեթ-տրիկ գրանցեց Ռաֆինյան։ Բրազիլացի հարձակվողը 18 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Լամին Յամալն ու Դանի Օլմոն։

Յամալը նաև երկու գոլային փոխանցում կատարեց։ Նա Լա լիգայի 14 խաղում գրանցել է 11 գոլ ու 11 ասիստ։ 19-ամյա վինգերն էլ առաջնության լավագույն ասիստենտն է։

«Դեպորտիվոյից» աչքի ընկավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը` գրավելով նախկին թիմի դարպասը։

«Բարսելոնան» 39 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեը զբաղեցնող Մադրիդի «Ատլետիկոն» ունի 34 միավոր։

Այս տուրում «Ալավեսից» սենսացիոն պարտություն կրած Մադրիդի «Ռեալը» արդեն 6 միավորով հետ է առաջատարից։

«Դեպորտիվոն» 15 միավորով13-րդ տեղում է։

Գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026