ՉԼ. Առաջին ակումբը, որն ապահովեց տեղը փլեյ-օֆֆ-ում 📸
ՉԼ. Առաջին ակումբը, որն ապահովեց տեղը փլեյ-օֆֆ-ում 📸
25/11/2026 - 12:45

Մադրիդի «Ռեալն» առաջին ակումբն է, որը ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում, հայտնում է վիճակագրական Football Meets Data հեղինակավոր ընկերությունը։

«Արքայական ակումբը» Լիգայի փուլի 5-րդ տուրում սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է ՊՍՎ-ին ու 15 միավորով առաջին տեղում է։ Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմն այլևս չի կարող 24-րդ տեղից ցածր լինել։

Մադրիդյան գրանդը 30 տարի անընդմեջ կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլին։

«Ռեալը» Լիգայի փուլի հաջորդ երեք խաղերում կմրցի համապատասխանաբար «Արսենալի», ԼԱՍԿ-ի և Դոնեցկի «Շախտյորի» դեմ։

Հիշեցնենք, որ Լիգայի փուլում 1-8-րդ տեղը զբաղեցրած ակումբները միանգամից դուրս են գալիս 1/8 եզրափակիչ։ 9-24-րդ տեղի ակումբներն անցումային հանդիպում կանցկացնեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026