«Մոնցայի» հարձակվողի` կնրնկով խփած անզուգական գոլը «Ֆիորենտինայի» դեմ խաղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում «Մոնցան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»։
Տանտերերից 51-րդ րոպեին կրնկով կատարած հարվածով անզուգական գոլ է խփել Գուշատվու Վարելան` գրանցելով դուբլ։
21-ամյա պորտուգալացի հարձակվողը 11 գոլով Ա սերիայի լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է` զիջելով միայն Դոնիել Մալիենին («Ռոմա», 12)։
«Մոնցան» հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 10-ի` բարձրանալով 14-րդ տեղ։ «Ֆիորենտինան» 9 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml